4.5 մլն դոլար` թղթի մի քանի թերթի համար. աշխարհի ամենաթանկ ձեռագրերը (լուսանկարներ)
                                    «Forbes» ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաթանկ ձեռագրերի ցանկը: Առաջին հորիզոնականը զբաղեցնում է Ջեյմս Նեյմիստի ձեռքով 1981-ին գրված բասկետբոլի կանոնների ժողովածուն: Թղթի մի քանի թերթի համար գնորդը վճարել է շուրջ 4 մլն. 338,5 հազար դոլար: Ձեռագիրը վաճառվել է Sotheby’s աճուրդում: Ձեռագրի նախնական արժեքը եղել է 2 մլն դոլար:
Ռուս հայտնի ռեժիսոր Անդրեյ Տարկովսկու արխիվը ևս վաճառվել է Sotheby’s-ի  շրջանակներում: Ռեժիսորի ձեռագրերը վաճառվել են 2 մլն 397 հազար դոլարով: Այս գումարը 15 անգամ գերազանցել է փաստաթղթերի նախնական արժեքը:
Երրորդ հորիզոնականում հայտնվել են աշխարհահռչակ կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի ձեռագրերը, որոնք Լոնդոնում կայացած աճուրդում վաճառվել են 2 մլն   35,5 հազար դոլարով: Ձեռագիրը բաղկացած էր 32 էջից. նշված երաժշտական կոմպոզիցիան Բեթհովենը գրել էր 1825-ի սկզբին:
Ջեյմս Նեյսմիթի բասկետբոլի կանոնները, $4 338 500

Բեթհովենի ձեռագիրը, $2 035 486

Անդրեյ Տարկովսկու արխիվը, $2 396 348

Ջեյն Օսթինի անավարտ վեպի ձեռագիրը, $1 601 218

Ռոբեսպիերի արխիվը, $1 289 684

 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    