
Առատ ձյան պատճառով ԱՄՆ-ում ավելի քան 350.000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ`ԱՄՆ-ում ավելի քան 350.000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, ինչի պատճառը երեկ առավոտյան ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան շրջաններում մեկնարկած առատ ձյունը:
Առանց էլեկտրաէներգիայի մնացածների մեծ մասը` 192.000 մարդ, բաժին է ընկել Մասաչուսեթս նահանգում: Առանց էլեկտրաէներգիա են մնացել նաև Ռոդ Այլենդ, Քոնեքթիքութ, Մեն, Նյու Հեմփշիր, Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգների բազմաթիվ բնակիչներ: Անբարենսպաստ եղանակի պատճառով Նյու Յորքում ու Բոստոնում հետաձգվել է 1550 թռիչք:
«Նեմո» փոթորիկը կընդգրկվի Նյու Յորքի պատմության մեջ գրանցված ամենաուժգին ձնաբքերի տասնյակում: Սրանից առաջ նշվում էր, թե ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում կարող է գրանցվել վերջին 35 տարիների ամենաառատ ձյունը, երբ 1978 թվականին տեղացած ձյան ծածկույթը հասել էր 60 սանտիմետրի: