Բաց նամակ` Երվանդ Զախարյանին
                                    Կապանի «Կայուն զարգացում» հ/կ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը բաց նամակով դիմել է ՀՀ կառավարությանն առնթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին: Ա. Փարսադանյանը խնդրել է իրեն տրամադրել Սյունիքի մարզում 2012-2013թ-ի ընթացքում, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերի վարձակալության և վաճառքի պայմանագրերի մասին ներքոնշյալ տեղեկատվությունը.
«Նշել վերոնշյալ ժամկետում, 5հա և այն գերազանցող պետական և համայնքային սեփականություն համարվող, վարձակալության և վաճառքի գործարքի օբյեկտ հանդիսացած յուրաքանչյուր հողամասի.
- Իրականացված գործարքի ամսաթիվը,
 - Գործարքի տեսակը /վարձակալություն թե վաճառք/
 - Վարձակալության ժամկետը, եթե գործարքը հանդիսանում է վարձակալություն
 - Գործարքի օբյեկտ հանդիսացող հողամասի մակերեսը
 - Գործարքի արժեքը
 - Հողամասը պատկանող համայնքի անվանումը
 - Գնորդի կամ վարձակալողի մասին հետևյալ տեղեկատվություն /Ֆիզիկական անձի դեպքում` անուն, ազգանուն, հայրանուն, բնակության վայր, գրանցման հասցե: Իրավաբանական անձի դեպքում` ընկերության անվանումը, գրանցման վայրը/
 - Գործարքի օբյեկտ հանդիսացող հողամասի աշխարհագրական կոորդինատները»,- ասված է նամակում:
 
Հ/կ-ի նախագահը նաև պատրաստամակություն է հայտնել, որ անհրաժեշտության դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է փոխհատուցել հիշյալ տեղեկատվության տրամադրման համար կատարված ծախսեր:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    