Բաժիններ՝

Ավանս՝ «Ապահով Հայաստանից». մամուլ

«Չնայած Սերժ Սարգսյանի շտաբն այս օրերին բավական մեծ գումարներ է ծախսում ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուի քարոզիչների վրա, ովքեր գրեթե ամեն տուն մտնելուց հետո ընտրողների ցուցակներ են ներկայացնում շտաբ, «Ժամանակի» աղբյուրների փոխանցմամբ, ներկայացվող ցուցակները իրականության հետ քիչ կապ ունեն, և ՀՀԿ թեկնածուի քարոզիչները լուրջ խոչընդոտի են հանդիպում»,- գրում է «Ժամանակ» օրաթերթն ու հավելում.

«Խնդիրն այն է, որ իշխանական ընտրազանգվածը տարիներ շարունակ սովոր է ընտրությունների ժամանակ կոնկրետ գումարի դիմաց ընտրելու, իսկ այս ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի խոստում դեռ չի տրվում։ Դրա փոխարեն գումարը տրվում է շտաբի աշխատակցին` ընտրողներին համոզելու համար, որ գնան ու ընտրեն Սերժ Սարգսյանին։ Բայց դե ընտրակաշառքին սովոր զանգվածին առանց փողի համոզել շատ դժվար է, գրեթե անհնար, ուստի Ս. Սարգսյանի քարոզիչները հայտնվել են բարդ իրավիճակում։ Մեր տեղեկություններով, ցուցակագրվողներն էլ դա անում են հիմնականում շտաբում աշխատող հարևանին լավություն անելու համար»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս