Բաժիններ՝

Չգիտեմ ո՛չ Մոուրինյոյի նպատակների, ո՛չ էլ Ռեալի դիրքի մասին. Ռոնալդու

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ ունեցած իր տարաձայնությունների մասին։

«Դա միայն իմ ու նրա խնդիրն է։ Կարող եմ միայն ասել, որ ամեն ինչ հարթվել է, և այլևս խնդիր չկա։ Հանդերձարանում կատարվող բաները մնում են այնտեղ։ Չգիտեմ` արդյոք նա մրցաշրջանից հետո կմնա այստեղ, թե ոչ։ Սակայն գիտեմ, որ մինչև մրցաշրջանի ավարտը կմնա մեզ հետ, քանի որ խոսքը գնում է այնպիսի մասնագետի մասին, ով միշտ ձգտում է հաղթել։ Չգիտեմ ո՛չ իր նպատակների, ո՛չ էլ ակումբի դիրքի մասին»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում Football Espana-ն։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս