Հանուն սիրո ու անվտանգության Թուրքիա մեկնած բրիտանուհուն կրկնակի բռնաբարել և սպանել են
Բրիտանական The Daily Mail թերթի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունը հետաքննում է Մեծ Բրիտանիայի քաղաքացու խորհրդավոր սպանությունը: Նշվում է, որ 34-ամյա Բևերլի Միտչելն իր քաղաքացիական ամուսնու հետ բնակություն է հաստատել միջերկրածովյան Ֆեթհիե հանգստավայրում, քանի որ նա Թուրքիան համարել է կյանքի համար առավել անվտանգ երկիր, քան իր հայրենիքը:
Սակայն նրա ճակատագիրը վկայեց հակառակի մասին: Թուրքիայում այդ կնոջը կրկնակի բռնաբարել են, այդ թվում նաև խմբակային: Նշվում է, որ բրիտանուհին այդ հանգստավայրում աշխատանք էր գտել համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում: Ծնողները նրան մի քանի անգամ խորհուրդ են տվել վերադառնալ Մեծ Բրիտանիա, սակայն Միտչելն ամեն անգամ պատասխանել է մերժմամբ՝ դա հիմնավորելով նրանով, որ Թուրքիայում «հանգիստ և անվտանգ» է:
Միտչելի հոր խոսքերով՝ իր դուստրը քանիցս զանգահարել է իրենց և բողոքել, որ իր կենակիցը շարունակ ծեծում է իրեն, սակայն ինքն ամեն անգամ ներել է նրան և չի շտապել խզել նրա հետ հարաբերությունները: Միտչելի ծնողները ոչինչ չգիտեն իրենց դստեր քաղաքացիական ամուսնու մասին: Հայտնի է միայն, որ նրա անունը Շահին է:
Նշվում է, որ 15-90 տարեկան չամուսնացած բրիտանուհիներից շատերը կապվում են «ամեն պատահածի» հետ և սիրահարվում են նրանց, որոնց էլ պետք է միայն նրանց փողերը: Շահինն էլ դրանց թվում էր: Միտչելի ընկերները հայտնել են, որ Միտչելն իր ողջ միջոցները վատնում էր իր սիրեցյալի վրա, իսկ իր համար անգամ չէր կարողանում սնունդ գնել, ինչի պատճառով էլ զգալիորեն նիհարել էր:
Մի օր էլ Միտչելին բռնաբարում են ատրճանակներով զինված երկու տղամարդ: Շահինը դրանում մեղադրել է հենց Միտչելին և ծեծի է ենթարկել նրան: Ավելի վաղ Միտչելին բռնաբարել էին ևս մեկ անգամ: Դրանից հետո Միտչելը հիվանդանում է և դուրս չի գալիս տանից, նրան անգիտակից վիճակում հոսպիտալացնում են, սակայն բժիշկները չեն կարողանում փրկել նրա կյանքը: