Porsche Panamera-ն նոր տեսք է ստացել (լուսանկարներ)
Թյունինգով զբաղվող հայտնի Mansory ընկերության մասնագետները որոշել ենձևափոխել Porsche Panamera սուպերմեքենան։ Արդյունքում, մեքենան ստացել է, պատկերավոր ասած, վերաիմաստավորված դիզայն։ Թափքը փայլում է իր սպիտակ գույնով, որի հետ կոնտրաստի մեջ են մտնում սև անվահեծերն ու արգելակման կարմիր կոճղակները։ Մեքենայի կապոտն ու սպոյլերը նույնպես սև գույն են ստացել, ինչն, անկասկած, ուշադրություն է հրավիրում էքստերիերի վրա։
Սակայն արտաքինից բացի փոփոխությունների է ենթարկվել նաև Porsche Panamera-ի «սիրտը»։ Mansory-ի վարպետները մեքենան զինել են 4.8լ աշխատանքային ծավալով և տուրբոներմղիչով համալրված շարժիչով, որը կարող է զարգացնել 500-690 ձիաուժ հզորություն։ Դա մեքենային հնարավորություն է տալիս 100կմ/ժ արագությանը հասնել ընդամենը 4 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 328կմ/ժ է։