Բաժիններ՝

Շակիրան հրապարակել է որդու առաջին լուսանկարը

Երգչուհի Շակիրան ՈՒՆԻՍԵՖ-ի ինտերնետային կայքէջում հրապարակել է իր և ֆուտբոլիստ Ժերար Պիկեի որդու՝ Միլանի նկարը: Ինչպես արդեն հայտնի է, աստղային զույգի որդու առաջին նկարը հրապարակել էր ֆուտբոլիստ Պիկեն. twitter-ի իր միկրոբլոգում նա լուսանկար էր տեղադրել, որտեղ, սակայն, երևում էին միայն երեխայի ոտքերը: Այս անգամ համացանցում տեղադրված լուսանկարում երևում է նաև Միլանի դեմքը:

Հիշեցնենք, որ Շակիրայի ու Պիկեի որդին ծնվել է այս տարվա հունվարի 22-ին՝ Բարսելոնայի կլինիկաներից մեկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս