
«Սուպերգավաթին» Բեյոնսեն հանդես է եկել սեքսուալ կերպարով (լուսանկարներ)

Երգչուհի Բեյոնսեն իզուր չէր այդքան երկար ու ջանասիրաբար պատրաստվում «Սուպերգավաթի» արարողությանը: Ինչպես գրում է eg.ru կայքը, երգչուհին հիանալի շոու է ապահովել: Հանդիսատեսին հիացրել է երգչուհու ձայնն ու նրա գրավիչ արտաքինը: Կայքի փոխանցմամբ`Բեյոնսեի ելույթի ծախսերը կազմել են շուրջ 1 մլն դոլար: Ծախսերի մյուս մասը երգչուհին անձամբ է հոգացել:
«Սուպերգավաթի» արարողությանը երգչուհին առաջին անգամ չէր մասնակցում: 2004-ին մինչ խաղի սկիզբը նա կատարեց ԱՄՆ հիմնը:
Մինչ «Սուպերգավաթի» արարողությունը հաճախ էր խոսվում այն մասին, որ երգչուհին արարողությանն այդքան երկար էր պատրաստվում, քանի որ նախորդ տարի ելույթ էր ունեցել Մադոննան, և երգչուհին խնդիր ուներ ապացուցելու, որ ինքը վերջինից ոչնչով վատը չէ: