
Յուրա Մովսիսյանը գոլով նշեց նորամուտը Սպարտակում (տեսանյութ)

Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր Մոսկվայի «Սպարտակն» ընկերական հանդիպում էր անցկացնում «Ալ Դաֆրայի» հետ: Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն ընդգրկված չէր մոսկովյան ակումբի մեկնարկային կազմում, սակայն խաղադաշտ մտավ 62-րդ րոպեին և իր նորամուտը «Սպարտակում» նշեց գոլով՝ աչքի ընկնելով 82-րդ րոպեին:
Հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով, առաջին գոլը 55-րդ րոպեին խփեց Դինիար Բիլյալետդինովը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը