
Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Canal+-ին

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն այս պահին հավաքականի հետ գտնվում է Ֆրանսիայի Վալանս քաղաքում, հարցազրույց է տվել ֆրանսիական Canal+ հանրահայտ հեռուստաընկերությանը:
Մեր հավաքականի առաջատարը պատմել է իր մանկության մասին, անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականում և «Շախտյորում» իր ելույթներին, ինչպես նաև անդրադարձել է իր նախասիրություններին:
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը մեծ հեղինակություն է վայելում Ֆրանսիայում և, մասնավորապես, Վալանսում, և ֆրանսիացի լրագրողները շատ ուրախ էին Հենրիխ Մխիթարյանի հետ շփվելու հնարավորություն ունենալու համար:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը