Բաժիններ՝

Կարծում եմ՝ միստերը գոհ կլինի. Մխիթարյան

Copa del Sol-ի եզրափակչում հաղթանակից հետո, «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է ակումբի մամլո-ծառայության հարցերին:

-Հենրիխ, ի՞նչ գիտեիր մրցակցի մասին մինչ խաղը և ի՞նչ տպավորություն թողեց նա քեզ վրա:

– Մենք «Վիդզևի» մասին ոչինչ չգիտեինք, բայց նրա հետ խաղալը հեշտ չէր: Այդ թիմի կարգապահությունը բարձր մակարդակի վրա է: Բացի դա, շատ էր խանգարում նաև եղանակը. շատ ուժեղ քանի էր: Կարևորը հաղթեցինք: Շնորհավորում եմ խաղընկերներիս և մեր երկրպագուներին:

-«Բորուսիայի» հետ խաղի նախօրեին դուք գործում եք ամբողջ ուժով, թե՞ մի քիչ խնայում եք ձեզ:

-Ոչ, մենք մեզ խնայելու իրավունք չունենք: «Բորուսիայի» հետ խաղին պատրաստ լինելու համար պետք է ներդնենք մեր ողջ ուժերը:

-Ո՞ր գավաթն էր ավալի դժվար նվաճել՝ Matchworld Cup-ը, թե՞ Copa del Sol-ը:

-Յուրաքանչյուր մրցաշար ուներ իր դժվարությունը և երկու գավաթներն էլ մենք նվաճեցինք արժանիորեն: Դրանք բոլորն էլ մեզ համար թանկ են և կարծում եմ, որ միստերը գոհ կլինի:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս