Բաժիններ՝

Իրանը ներկայացրել է «Հաղթող» կատարելագործված կործանիչը

Irib News-ի փոխանցմամբ`Իրանը ներկայացրել է նոր, կատարելագործված կործանիչ Qaher-313-ը («Հաղթող»): Այս մասին հայտնել է Իրանի ՊՆ-ը: Կործանիչի շնորհանդեսը տեղի է ունեցել այսօր և իրականացվել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 34-ամյակի տոնման շրջանակներում:

Կործանիչի շնորհանդեսին ներկա են գտնվել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ու մի շարք բարձրաստիճան չինովնիկներ: Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին հայտարարել է, որ Qaher-313-ը հանդիսանում է ժամանակակից կործանիչ: Այն իր կառուցվածքով նման է ամերիկյան արտադրության F/A-18-ին` թեև իր արտաքին տեսքով հիշեցնում է F-5E / F Tiger II:

Վահիդիի խոսքերով նոր, մեկտեղանոց այդ ինքնաթիռը կարող է հետևել թշնամական ինքնաթիռներին, մասնակցել մարտերի, տեղայնացնել վերգետնյա թիրախները, փոխադրել զենք և զինամթերք: Վերջին տարիներին Իրանը զգալի հաջողություններ է արձանագրել պաշտպանական ոլորտում և սկսել է ինքնուրույն արտադրել ռազմական տեխնիկա և պաշտպանական համակարգեր:

Իրանական արտադրության առաջին կործանիչը հանդիսացել է «Ազարակշը» (Կայծակ), իսկ հաջորդը` «Սաեգա»-ն` (Կայծակի հարված): Իրանը «Սաեգա» կործանիչ-ռմբակոծիչների առաջին էսկադրիլիան ներկայացրել է 2010 թվականի սեպտեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս