Բաժիններ՝

Ովքեր են Հայաստանի խոշորագույն «գործ տվողները»

Հայաստանի Հանրապետության ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2012 թվականի ֆինանսական տարվա սկզբից 100 և ավելի աշխատողների թիվ հայտարարագրած ընկերությունների ցանկը։

Ըստ այդմ, Հայաստանում 100 և ավելի աշխատող ունեն 442 ընկերություններ, որոնց աշխատակիցների ընդհանուր թիվը 162 479 է։

Պայմանականորեն ասած՝ գերխոշոր գործատուները, որոնք ունեն 1000 և ավելի աշխատող, 30-ն են։

Ամենախոշոր գործատուն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է. այն ունի 7910 աշխատող։ Երկրորդ տեղում «ՀայՌուսգազարդն» է՝ 6041 աշխատող։ Եռյակը եզրափակում է  «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն, որն ունի 3910 աշխատող։

Կարդացեք նաև

Ուշագրավն այն է, որ Հայաստանի Հանրապետության երեք խոշորագույն գործատուները ռուսաստանյան կապիտալովով աշխատող ընկերություններ են։ Ավելացնենք նաև, որ խոշորագույն գործատուների առաջին տասնյակում վերը նշված երեքից բացի կան ևս երկու ռուսաստանյան ընկերություններ՝ «Ղ-Տելեկոմը» և «Արմենտելը»։ Փաստորեն, Հայաստանի ամենալուրջ գործատուները ռուսաստանցիներն են։

gorcatuner

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս