![](/banners/BeFunky-design.jpg)
Դոլար գնողներն ու վաճառողները լեզու չեն գտել
![](https://168.am/wp-content/uploads/2013/01/dollar1.jpg)
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունվարի 31-ին, արտարժութային գործարքներ չեն կատարվել։ Դոլարն առաջարկվել է 407.25 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 405.75 դրամը։ Նշենք, որ երեք բորսայում ամերիկյան արժույթի միջին փոխարժեքը կազմել էր 407 դրամ՝ նախորդ երեկվա նստաշրջանի համեմատ դոլարն էժանանալով 0.25%-ով կամ 1 դրամով։
Կանխիկ արտարժույթի շուկայում այս պահին դոլարը գնվում է 405 դրամով, վաճառվում 408 դրամով։