Բաժիններ՝

Դպրոցի շենքի պատերը ճաքել են

Ինչպես հաղորդում է ԱԻ նախարարությունը, հունվարի 31-ին, ժամը 09.10-ին Երևան քաղաքի թիվ 68 դպրոցի (Նոր Արեշի 8-րդ փողոցի թիվ 56 շենք) տնօրեն Ազիզյանից ահազանգ է ստացվել, որ դպրոցի շենքի պատերին առաջացել են ճաքեր: Անձրևներից և ձնհալից առաջացած ջրերը ճաքերով լցվում են շենք: Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ի հետ համագործակցող ՀՀ գիտության և կրթության նախարարության պատասխանատուն և ԱԻՆ ԲՊ և ԱՀՎԿ վարչության պետը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Նախարարությունը խոստանում է այս խնդրով առաջիկայում տալ  լրացուցիչ տեղեկատվություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031