Բաժիններ՝

Բանտերից «օրենքով գողերի» ազատ արձակումը Վրաստանը վերադարձնում է 1990-ական թվականներ. Սաակաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ բանտերից «օրենքով գողերի» ազատ արձակումը Վրաստանը վերադարձնում է 1990-ական թվականներ, երբ երկրում իշխում էին անպատասխանատվությունը, ամենաթողտվությունը և անարդարությունը.

«Մոտակա օրերին կշարունակվի բանտերից «օրենքով գողերի» ազատ արձակումը՝ ընդհանուր առմամբ մոտ 20 «օրենքով գող»: Ինձ զարմացնում է Վրաստանի կառավարության արձագանքը: Նրանք իրենց վրայից հանում են դրա պատասխանատվությունը և մատնացույց են անում համաներումը: Մի՞թե նրանք չեն ընդունել այդ համաներումը:

Մենք, կարծես թե, վերադարձ ենք կատարում 1990-ական թվականներին, ոչ մեկ պատասխանատու չէ ոչ մի բանի համար: Ինչ վերաբերում է նրան, որ համաներված «օրենքով գողերը» պետք է լքեն Վրաստանի տարածքը, ապա այդպիսի մարդիկ ոչ մեկին պետք չեն նաև արտասահմանում: Ձեզ մի դրեք հիմար իրավիճակում, ո՞ւմ են պետք նրանք: Դուք կարծում եք, թե այլ երկրները կթողնեն, որ նրանք մուտք գործեն իրենց մոտ»:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 13-ի համաներմամբ Վրաստանում ազատ է արձակվել 6 «օրենքով գող», որոնց 24 ժամ էր հատկացվել՝ երկիրը լքելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս