Վիկտորիա Բեքհեմ. «Ես, իրոք, հոգնել եմ, բայց ինչպես երբևէ՝ գոհ եմ իմ կյանքից» (լուսանկարներ)
Հայտնի բրիտանացի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմի կինը` «Spice Girls» խմբի նախկին անդամ Վիկտորիա Բեքհեմը, նկարահանվել է «Elle» հանդեսի ֆոտոշարքում ու հարցազրույց տվել ամսագրին: Հարցազրույցում նա նշել է, որ ինքը դժվարությամբ է հավատում մարդկանց: Ինչպես գրում է woman.ru-ն, չնայած իր հրաշալի կարիերային՝ նա միշտ անհանգստացել է, որ իր նախկին կոլեգաներն ու նույնիսկ ամուսինն ավելի հայտնի են, քան ինքը:
«Երբ ես «Spice Girls» խմբի մյուս անդամների հետ էի, ես մտածում էի, որ բոլոր մարդիկ համերգասրահ եկել են՝ նրանց, և ոչ թե՝ ինձ համար: Նույն իրավիճակն է, երբ ես Դեյվիդի հետ դուրս եմ գալիս զբոսնելու, և մեզ շրջապատում են լուսանկարիչները: Ինձ թվում է` նրանք ցանկանում են լուսանկարել միայն Դեյվիդին»: Հարցազրույցի ընթաքում Վիկտորիան նաև ասել է, որ համոզված է՝ տքնաջան աշխատելու դեպքում՝ կարելի է հասնել ամեն ինչի: