Ինչո՞ւ են մեջքի վրա բշտիկներ առաջանում
Շատերին հուզող հարցերից է՝ ինչո՞ւ են հենց մեջքի վրա բշտիկներ առաջանում: Եվ դա կարող է շատերի մոտ բարդույթներ առաջացնել: Իհարկե, դրանք կարելի է թաքցնել հագուստի տակ, բայց ավելի լավ է դրանցից ազատվել: Եվ, ուրեմն, ինչո՞ւ են դրանք առաջանում, և ինչպե՞ս կարելի է դրանց դեմ պայքարել:
1. Հիգիենայի պակաս: Մեջքի վրայի բշտիկների առաջացման ամենագլխավոր պատճառը հիգիենայի պակասն է: Մեջքի վրա բշտիկներն առաջանում են ճարպոտ մաշկի հետևանքով, ուստի պետք է ճարպը չորացնել: Իսկ ճարպը չորացնելու համար լոգանքից հետո մեջքին կարող եք քսել սալիցիլային սպիրտ կամ վաղենակի (календула) լուծույթ: Կարելի է նաև օգտագործել մանգանա-կալիական (марганцовка) լուծույթ, պարզապես պետք է բամբակի խծուծով քսել մեջքի այն հատվածին, որտեղ առաջանում են բշտիկները:
2. Ալերգիկ կոսմետիկական միջոցներ: Հաջորդ պատճառներից մեկն է մարմնի խնամքի համար նախատեսված կոսմետիկայի նկատմամբ ալերգիան, որը նպաստում է մեջքի վրա բշտիկների առաջացմանը: Ուշադիր եղեք կոսմետիկական միջոցների նկատմամբ:
3. Անորակ հագուստ: Մեջքի վրայի բշտիկներն առաջանում են ոչ միայն կոսմետիկական միջոցների, այլև անորակ հագուստի պատճառով: Վերջին ժամանակներս մասնագետները նկատել են, որ սինթետիկ հագուստից և վատ ներկանյութերից մաշկը գրգռվում է, և մեջքին բշտիկներ են առաջանում: Ուստի մեծ ուշադրություն պետք է դարձնել հագուստի որակին:
4. Ներքինօրգաններիհետ կապված խնդիրներ: Մշտական և ամուր հիմքով բշտիկները վկայում են ներքի օրգանների խնդիրների մասին: Դա կարող է լինել հորմոնային անհավասարակշռություն, դիսբակտերիոզ, կանացի սեռական օրգանների խնդիրներ: Անհրաժեշտ է դիմել բժիշկների օգնությանը:
Վատ սնունդ և վատ սովորույթներ: Գիտականորեն ապացուցված է, որ ալկոհոլը, ծխախոտը, ճարպոտ և կծու սնունդը հանգեցնում են թույների և շլակների առաջացմանը, որոնք էլ հենց բշտիկների տեսքով դուրս են գալիս օրգանիզմից: Ամենաշատ քանակությամբ քրտնարտադրության գեղձերը գտնվում են հենց մեջքի հատվածում, և օրգանիզմի թույների հեռացման արդյունքում բշտիկներ են հայտնվում:
Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ