Ջենիֆեր Լոպեսի գեղեցկության գաղտնիքը (լուսանկարներ)
Երգչուհի, դերասանուհի և պարուհի Ջենիֆեր Լոպեսն ընթերցողների հետ անկեղծանում է գեղեցկության իր գաղտնիքների մասին:
Ջենիֆեր Լոպեսի կազմվածքը: Երբ Ջենիֆերին մի անգամ հարցրեցին, թե ո՞րն է նրա գեղեցիկ կազմվածքի գաղտնիքը, նա կարճ պատասխանեց` լատինաամերիկյան պարերը: Ըստ Ջենիֆեր Լոպեսի` լատինաամերիկյան պարերն իդեալական մարզում են ամբողջ մարմինը, որը ցանկացած ֆիտնեսից շատ ավելի արդյունավետ է: Հենց պարն է տալիս մարմնին գեղեցիկ կեցվածք, առաձգականություն և սեքսուալություն: Իսկ որպեսզի իդեալական տեսք ունենաք՝ անհրաժեշտ է ամենաքիչը 2 ժամով շաբաթը 3 անգամ հաճախել պարի և ամբողջ էներգիայով տրվել պարին: Բացի այդ, Ջենիֆեր Լոպեսն ամեն առավոտ վազում է մոտ կես ժամ: Ջենիֆերն ասում է, որ հենց այդ ժամանակ է քնած քաղաքն արթնանում, և դու էլ արթնանում ես նրա հետ` լիցքավորվելով էներգիայով և պատրաստվելով նոր օրվան:
Ջենիֆեր Լոպեսը դիետա չունի: Ջենիֆերն ասում է, որ բազմաթիվ ամսագրերում ինքը գտնում է իր անվան տակ գրած դիետաներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Ջենիֆերի Լոպեսի համար «դիետա» բառը գոյություն չունի: Ջենիֆեր Լոպեսը դիետաների հակառակորդներից է, և ըստ նրա՝ դրանք ընդամենը ժամանակավոր արդյունք են տալիս: «Եթե ցանկանում եք լինել գեղեցիկ, առողջ և սլացիկ, ապա կարգավորեք ձեր սննդակարգը` նրա մեջ ընդգրկելով ձուկ, թարմ միս, սեզոնային մրգեր և բանջարեղեններ: Եվ, ամենակարևորը, ամեն ինչ պետք է չափի մեջ լինի: Իսկ եթե ցանկանում եմ քաղցրեղեն կամ հոթ-դոգ, ապա ինձ թույլ եմ տալիս հանգստանալ և վայելել դրանք: Իսկ որպեսզի այդ ամենը չանդրադառնա իմ կազմվածքի վրա, հաջորդ օրը բեռնաթափման օր եմ հայտարարում, չէ՞ որ մասնագիտությունս պահանջում է, որ միշտ կատարյալ տեսք ունենամ»,- ասել է Ջենիֆերը:
Ջենիֆեր Լոպեսի հագուստը: «Իմ շորերն այնպիսին են, ինչպես բոլորինը,- ծիծաղում է երգչուհին,- պարզապես պետք է հագնել այն, ինչ քեզ սազում է, այլ ոչ թե կուրորեն հետևել նորաձևությանը: Զգեստը կանացի մի ատրիբուտ է, որը պետք է ընդգծի քո կանացիությունը: Այսօր նորաձևությունը տարբեր կազմվածքով կանանց առաջարկում է այնպիսի գզեստներ, որոնք հնարավորություն են տալիս ընդգծել բնության պարգևած դրական կողմերը և, իհարկե, թաքցնել թերությունները»:
Ջենիֆեր Լոպեսի մազերը: Գաղտնիքը գարեջրի մեջ է: Ջենիֆերը նշում է, որ մազերն իր հպարտությունն են. «Ես դրանք խնամում եմ և ամեն օր հաշվում»,- կատակում է նա: Ջենիֆերն ասում է, որ մազերը մեր մարմնի անբաժանելի մասն են, պարզապես դրանք անպաշտպան են և մաշկի տակ չեն գտնվում: Ուստի պետք է մազերը սնուցող դիմակներ օգտագործել, մերսել գլխամաշկը, վիտամիններով հագեցած սնունդ օգտագործել, և ամենակարևորը՝ գարեջուր: Շատերը գիտեն, որ Ջենիֆեր Լոպեսը մազերի փայլի համար օգտագործում է հենց գարեջուր:
Ինչպե՞ս լինել գեղեցիկ՝արտաքինով և հոգով: Ջենիֆերն այս հարցին պատասխանում է, որ երիտասարդությունը ժամանակավոր երևույթ չէ, դա այն է, թե ինչպե՞ս ես քեզ զգում: «Եթե դու քեզ երիտասարդ ես զգում, ապա երիտասարդ ես և՛ 40, և՛ 50 տարեկանում, և հակառակը՝ կարող ես լինել 20 տարեկան, բայց քեզ շատ ծեր զգալ: Դա խելքի երիտասարդությունն է, որը գրված է դեմքին՝ անկախ նրանից, թե ի՞նչ կարգի botox կամ կոսմետիկա ես օգտագործում: Իսկ արտաքին գեղեցկության համար պետք է ակտիվ շարժվել, լողալ, չուտել այն, ինչ քիմիա է պարունակում, օգտագործել միայն լավ կոսմետիկա, այն էլ` չափավոր, խմել մեծ քանակությամբ ջուր, մաշկը պաշտպանել ցրտից և արևից, դեմքի և մարմնի բնական միջոցներով դիմակներ օգտագործել: Ահա այսպես միավորելով մարմնի և հոգու երիտասարդությունը՝ դուք և՛ արտաքինից, և՛ ներքինից միշտ երիտասարդ տեքս կունենաք»,- ասել է երգչուհին:
Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ