Տարանտինոյի ռեկորդը (տեսանյութ)

Համաշխարհային վարձույթում անցյալ հանգստյան օրերի ամենաեկամտաբեր ժապավենը եղել  է Քվենտին Տարանտինոյի «Ջանգո ազատագրված» վեստեռնը: Երեք օրում աշխարհի 5863 կինոթատրոններում ֆիլմը հավաքել է մոտ 50 մլն դոլար՝ 33%-ով գերազանցելով Տարանտինոյի «Անփառունակ սրիկաներ» ժապավենի արդյունքը, որ ցուցադրվեց 3,5 տարի առաջ:  Ընդ որում, ԱՄՆ հարավում տեղի ունեցող գործողություններով վեստեռնի համար սա տպավորիչ արդյունք է: «Ջանգոն» հաջողությունների է հասել այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան: Այս պահի դրությամբ, ամբողջ աշխարհում ֆիլմի ընդհանուր հասույթը կազմում է մոտ 200 մլն դոլար:

Տարանտինոյի ժապավենը բավական հետաքրքիր սյուժե ունի: «Ատամնաբույժ» մականունով «գլուխների որսորդը» շրջագայում է Վայրի Արևմուտքով՝ բացահայտ սպանելով ամենավտանգավոր հանցագործներին: Այս գործում նրան օգնական է պետք, և նա որոշում է ազատագրել Ջանգո անունով մի ստրուկի, ով, սակայն, իր շարժառիթներն ունի:

«Ջանգո ազատագրված» վեստեռնն այս տարի ներկայացված է 5 Օսկարի:

Տեսանյութեր

Լրահոս