Քիմ Քարդաշյանը պատրաստ է 10 մլն դոլար տրամադրել ամուսնալուծվելու համար (լուսանկարներ)
Ամերիկահայ ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը, ով ամուսնացած կնոջ կարգավիճակում եղել է ընդամենը 72 օր, արդեն մեկ տարի չի կարողանում ամուսնալուծվել: Քիմը պատրաստ է իր նախկին ամուսնուն` բասկետբոլիստ Քրիս Համֆիսին, 10 մլն դոլար տրամադրել, միայն թե նա ապահարզան տա: Համֆիսը, սակայն, հրաժարվել է Քիմի առաջարկած գումարից: Ապահարզանի գործընթացը սկսվելու է ամռանը` հունիսի սկզբին: Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը երեխայի է սպասում ռեպ երգիչ Քանե Ուեստից: Քարդաշյանը ձգտում է հասնել ապահարզանի մինչ երեխայի ծնունդը, քանի որ Ուեստը ցանկանում է օր առաջ ամուսնանալ նրա հետ: