Բաժիններ՝

Ըստ պաշտոնական վիճակագրության, 2012-ին ՀՀ տնտեսությունն աճել է բոլոր ուղղություններով

ՀՀ տնտեսությունը 2012 թվականի արդյունքներով աճ է արձանագրել  բոլոր ոլորտների գծով։ Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակել է 2012 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։

Ըստ ԱՎԾ զեկույցի, 2012 թվականի հունվար դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.2% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ)։ ՀՆԱ-ի ցուցանիշը դեռ չի հրապարակվել, սակայն կարելի է ենթադրել, որ այն 7%-ից պակաս չի լինի։

Նախորդ տարվա ընթացքում ամենից շատ աճել է ծառայությունների ոլորտը։ Այս ոլորտի արտադրանքը 2012-ի ընթացքում կազմել է 972.5 միլիարդ դրամ, որը 2011-ի ցուցանիշից բարձր է 10.8%-ով։

Ըստ աճի տեմպի՝ երկրորդ տեղում գյուղատնտեսության ոլորտն է՝ 9.5% աճով։ Գյուղատնտեսությունը նախորդ տարվա ընթացքում տվել է 840.4 միլիարդ դրամի արտադրանք։

Կարդացեք նաև

Արդյունաբերության ոլորտի արտադրանքի ծավալը կազմել է 1 տրիլիոն 120.4 միլիարդ դրամ, աճը՝ 8.8%։

Պաշտոնական վիճակագրության տվյալներով, անկումային շրջանից վերջապես դուրս է եկել նաև շինարարության ոլորտը. նախորդ տարվա ընթացքում շինարարության ծավալներն աճել են 0.2%-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս