Իրանը նավթի արդյունահանման ցուցանիշով OPEC-ում վերականգնել է իր երկրորդ տեղը

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը 2012 թվականին նավթի արդյունահանման ծավալով Նավթ արատահանող երկրների կազմակերպությունում (OPEC) վերականգնել է իր երկրորդ տեղը: Իրանում նավթի օրական արդյունահանման ծավալը հասել է 3.25 միլիոն բարելի:

2012 թվականին OPEC-ում առաջին տեղը շարունակել է զբաղեցնել Սաուդյան Արաբիան, ուր նավթի օրական արդյունահանումը կազմում է 9.773.000 բարել: OPEC-ի անդամ 12 երկրների թվում երրորդ տեղը զբաղեցել է Իրաքը: Այստեղ նավթի օրական արդյունահանումը կազմում է 3.2 միլիոն բարել:

Հիշեցնենք, որ OPEC-ը ստեղծվել է 1960 թվականին: Ներկայումս այդ կազմակերպության մեջ են մտնում Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Սաուդյան Արաբիան, Վենեսուելան, Կատարը, Լիբիան, ԱՄԷ-ն, Ալժիրը, Նիգերիան, Էկվադորն ու Անգոլան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031