Բաժիններ՝

Որ երկրներն ունեն ամենաթափանցիկ բյուջեները. Հայաստանը ցանկում բացակայում է

International Budget Partnership կազմակերպությունը հրապարակել է 2012 թվականի  բյուջետային թափանցիկության ինդեքսը։

Ինչպես նշվում է զեկույցում, աշխարհի երկրների համար բյուջեի թափանցիկության միջին գնատականը 43 միավոր է՝ հնարավոր 100-ից։ Ըստ IBP-ի, 60 միավորից ցածր վարկանիշ ունեցող երկրները չեն համապատասխանում  թափանցիկության ընդունված չափանիշներին։

Գնահատումը կատարվում է մի քանի չափանիշների հիման վրա. սպառիչ տեղեկատվության առկայությունը այն մասին, թե ինչպես են ծախսվում  հարկատուների միջոցները, հասարակության մասնակցությունը բյուջետային գործընթացներին, օրենսդիրների և վերահսկող մարմինների ազդեցությունը բյուջեի ձևավորման վրա և այլն։

Ամենաթափանցիկ բյուջեն, ըստ զեկույցի, ունի Նոր Զելանդիան՝ 93 միավոր։ Առաջին եռյակում են Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը (90 միավոր) և Մեծ Բրիտանիան (88 միավոր)։

Կարդացեք նաև

Նշենք, որ այդ ցանկում Հայաստանը ներառված չէ։ Ետխորհրդային երկրներից ամենալավ ցուցանիշն ունի Ռուսաստանը։ Այն վարկանիշում 21-րդ հորիզանանից բարձրացել է 10-րդ տեղը (74 միավոր)։ Վրաստանն ունի 55 միավոր և զբաղեցնում է 33-րդ տեղը։ Ուկրաինան 35-րդ հորիզոնականում է (54 միավոր), Ղազախստանը՝ 48-րդ (48 միավոր), Ադրբեջանը՝ 58-րդ (42 միավոր)։

Byuje-tapancikutyun

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս