
Աշոտյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին. Ազնվության պատվար և, վերջապես, քաղաքական հրեշտակ թեկնածուին չի սազում նման գործելաոճ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Ժառանգության» նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի՝ բուհեր կատարած այցին:
«Մանկավարժական համալսարանից ճշտեցի, որ իրականում այսօր արձանագրվել է մի անօրինական և տխուր դեպք:
ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզչություն է իրականացրել կրթական հաստատության տարածքում:
Մարդ, որ իշախանոթյուններից ակնկալում է օրինական ընտրություններ և հավասար հնարավորություններ, ինքն է կոպտորեն խախտում օրենքները:
Իրավաբանության դոկտոր, ժողովրդավարության փարոս, օրինականության ջատագով, ազնվության պատվար և, վերջապես, քաղաքական հրեշտակ թեկնածուին, մեղմ ասած, չի սազում նման գործելաոճը:
Հույս ունենամ, որ դա այլևս չի կրկնվի:
Հ.Գ. Անահիտ Բախշյանն էլ խորհրդարանում չէ, որ գոնե ինձ հարց ուղղեր այս թեմայով…
Հ.Գ. Այս թեմայով բոլոր գրառումներս կրթագիտանախարարական են, և ոչ` քաղաքական»: