
Իրանը մշակել է մանրէների օգտագործմամբ ականների հայտնաբերման տեխնոլոգիա

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում ավարտին է մոտենում մանրէների օգտագործմամբ ականների հայտնաբերման տեխնոլոգիայի մշակման գործընթացը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է բրիգադի գեներալ Ալի Մեջիդին.
«Մանրէների օգնությամբ ականների հայտնաբերման տեխնոլոգիան գտնվում է ավարտական փուլում: Տվյալ տեխնոլոգիայի օգտագործումը մեծ նշանակություն է ունի ռազմական գործողությունների ժամանակներից Իրանում տարածքում մնացած ականապատ դաշտերի ականազերծման վրա: Տվյալ տեխնոլոգիան հաջողությամբ փորձարկվել է լաբորատոր պայմաններում և գտնվում է դաշտային պայմաններում թեստավորման փուլում»:
Հիշեցնենք, որ 1980-1988 թվականներին տեղի է ունեցել իրան-իրաքյան պատերազմը: