Բաժիններ՝

ՀՀ ֆինանսական հաշտարարի որոշումները մեծ մասը եղել է հաճախորդների օգտին

2009-2013թթ. ընթացքում ստացած բողոքների 68,4%-ը ՀՀ ֆինանսական հաշտարարի գրասենյակը լուծել է հաճախորդների օգտին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այսօր այս մասին ասել է ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը՝ ամփոփելով անցած չորս տարիների աշխատանքը:

Գրասենյակի գործունեության ընթացքում ֆինանսական կազմակերպությունների դեմ ուղղված բողոքների քանակը կազմել է 3221, ներկայացված պահանջների ընթացքում հատուցման գումարը կազմել է ավելի քան 228 մլն դրամ:

Փիրուզ Սարգսյանը հավելել է, որ 2012 թվականի ընթացքում գրասենյակը ստացել է 1311 բողոք, որոնցից 284 բողոք՝ ապահովագրական կազմակերպությունների դեմ, 96՝    բանկերի դեմ:

Հաշտարարն ասել է, որ ապահովագրական կազմակերպություններին վերաբերող բողոքների 70% կապված են ԱՊՊԱ-ի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս