Բաժիններ՝

Դերասան Արտաշես Ալեքսանյանը ավտովթարի է ենթարկվել

Համանուն ֆիլմում Գարեգին Նժդեհի դերակատար Արտաշես Ալեքսանյանը ավտովթարի է ենթարկվել:  Ֆիլմի պրեմիերան  նախատեսված է հունվարի 28-ին: Այս մասին գրում է news.am-ը։

Այսօր՝ հունվարի 24-ին, Արտաշես Ալեքսանյանը պետք է մասնակցեր ֆիլմին նվիրված մամուլի ասուլիսին, սակայն տեղ չի հասել: Նա ավելի ուշ հեռախոսով պարզաբանել է, որ ավտոմեքենան շրջվել է՝ ավտոպատահարի ենթարկվելով, սակայն հայտնի չէ, թե ում էր պատկանում մեքենան:

Դերասանը մտադիր է եղել թեկուզ ուշացումով միանալ լրագրողների հետ հանդիպմանը:

«20-30 րոպեից կհասնեմ», – ասել է նա: Սակայն որոշ ժամանակ անց Արտաշես Ալեքսանյանը սկսել է չպատասխանել հեռախոսազանգերին: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

News.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս