Վանոյի ծրագիրը` ուժի մեջ. մամուլ
«ՀԱԿ-ում ընթացող խմորումները չեն դադարում։ Մի կողմից ուզում են ՀԱԿ-ը վերածել կուսակցության, մյուս կողմից՝ ընդդիմադիր կենտրոնը դեպի իրենց տեղափոխել ցանկացողներն էլ քիչ չեն, ովքեր ամեն ինչ անում են, որ անհնազանդները դուրս գան ՀԱԿ-ից, տակը մնացածներով ստեղծեն կուսակցություն, որից հետո արդեն կյանքի կկոչվի ռուսասւոանաբնակ Սմբաւո Կարախանյանի պրոյեկտը, ըստ որի՝ կմիանան ՀԱԿ և ԲՀԿ արմատական բեկորները։
Սակայն մյուս կողմից էլ ոչ Պետրոս Մակեյանը, ոչ Սոս Գիմիշյանը, ոչ Հրանւո Բագրատյանը, ոչ Նիկոլ Փաշինյանը չեն ցանկանում առայժմ դուրս գալ ՀԱԿ-ից և ՀԱԿ-ի գործը հեշտացնել»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում.
ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու գաղափարը Կոնգրեսի քաղխորհրդում քննարկվել է դեռ 1 տարի առաջ ու հավանության չի արժանացել։ Խորհրդարանական ընտրություններից հետո ՀԱԿ էմիսարները փորձել են համոզել «անհնազանդներին»՝ համաձայնել այդ տարբերակին։ Դավիթ Մաթևոսյանը խոսել է Պետրոս Մակեյանի հետ, վերջինս չի համաձայնել՝ ասելով, փաստորեն, ինչ չհաջողվեց Վանոյին, փորձում եք դուք իրականացնել։
Հիշեցնենք, որ 98-ի իշխանափոխությունից հետո տեղի ունեցած ՀՀՇ համագումարում Վանոն առաջարկեց փոխել ՀՀՇ-ի անունը, որովհետև այն դրական ասոցիացիաներ չէր առաջացնում։ ՀԱԿ էմիսարները փորձել են նաև Հրանտ Բագրատյանին համոզել՝ լուծարելու իր կուսակցությունը, ինչպես Դավիթ Շահնազարյանը լուծարեց իր «21-րդ դար» կուսակցությունն ու մտավ ՀՀՇ, բայց Բագրատյանը չի համաձայնել։ Ինչով կավարտվեն զարգացումները, առայժմ անհայտ է»։