Բաժիններ՝

Ադրբեջանը դադարեցրել է գազի մատակարարումը «Գազպրոմին»

Ադրբեջանական գազի մատակարարումները Ռուսաստան այսօր ժամը 11։00-ից դադարեցվել են 3 օրով։ Այս մասին «Ինտերֆաքսին» տեղեկացրել է «Գազպրոմի» մամուլի ծառայությունը։

Ժամանակավոր դադարը պայմանավորված է «Մոզդոկ – Կազիմագոմեդ» գազատարի վերանորոգման աշխատանքներով (նկատվել է գազի արտահոսք)։

Ռուսաստանը Ադրբեջանից գազ է գնում 2010 թվականից։ 2012 թվականի ընթացքում Ռուսաստան է մատակարարվել 1.6 միլիարդ խմ ադրբեջանական գազ։

«Գազպրոմը» տեղեկացրել է, որ նախորդ տարվա ընթացքում Ադրբեջանը մի քանի անգամ դադարեցրել է գազի մատակարարումը վթարների պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս