ՀԺԿ-ն ՀԱԿ-ից դուրս չի գա

168.am-ի տեղեկություններով` այսօր ՀԱԿ ներկայացուցիչները կապ են հաստատել Գերմանիայում բուժումը շարունակող ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանի հետ՝ նրան տեղեկացնելու համար, որ հայկական մամուլում լուրեր են շրջանառվում ՀԱԿ-ից նրա ղեկավարած կուսակցության հնարավոր դուրս գալու վերաբերյալ: Դեմիրճյանը պատասխանել է, որ ինքը ոչ մի կապ չունի այդ տեղեկությունների հետ և դրանք համարում է մտացածին:

Դեմիրճյանը նշել է, որ ինքն իրեն արդեն լավ է զգում, և հունվարի 22-ին անցնելու է հետվիրահատական վերջին ստուգումը, որից հետո կվերադառնա Հայաստան:

Ի դեպ, ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը նույնպես մեր թղթակցի հետ զրույցում հերքել է լուրերը, թե ՀԺԿ-ն պատրաստվում է լքել ՀԱԿ-ի շարքերը:

Իսկապես Ստեփան Դեմիրճյանը որևէ պատճառ չունի ՀԱԿ-ից դուրս գալու, քանի որ նա ակտիվ գործողությունների կողմնակից չի, այն, ինչ կարող էր ստանալ`պատգամավորական մանդատ, ստացել է, և ՀԱԿ-ից ու նրա առաջնորդից դժգոհելու ոչ մի պատճառ չունի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031