Բաժիններ՝

Իրանն արձագանքել է Փարիզում PKK-ականների սպանությունը կազմակերպելու մասին մեղադրանքին

Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական Թեհրանն արձագաքնել է թուրքական մամուլի այն հրապարակումներին, թե հունվարի 10-ին Փարիզում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) երեք ակտիվիստուհիների սպանությունը կարող է կազմակերպած լինել Իրանը:

Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը հերքել է այդ մեղադրանքը՝ թուրքական թերթերին ու հեռուստաալիքներին մեղադրելով «սիոնիստական լոբբին մոտ կանգնած» այդ տեղեկատվության հրապարակման համար.

«Թուրքիայի մի շարք սիոնիստամետ լրատվամիջոցներ ձգտում են վատթարացնել պաշտոնական Թեհրանի ու Անկարայի միջև հարաբերությունները: Սակայն ցայժմ ոչ ոք չի կարողացել հասնել դրան և վատթարացնել Իրանի ու Թուրքիայի կառավարությունների ու ժողովուրդների միջև ամուր կապերը»:

Հիշեցնենք, որ քուրդ պատգամավոր Ահմեթ Թուրքը կարծիք էր հայտնել, որ Փարիզում PKK-ականների սպանությունը կարող է կազմակերպած լինել Իրանը, քանի որ PKK-ի խնդրի լուծման դեպքում Թուրքիան կվերածվի տարածաշրջանային միակ առաջնորդի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս