Վրաստանում մանկապարտեզները դառնալու են անվճար
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը պլանավորել է վերացնել մանկապարտեզների դրամահավաքները: Տվյալ օրենսդրական նախաձեռնությունը պատկանում է «Վրացական երազանք» դաշինքի մեջ մտնող «Հանրապետական» կուսակցության անդամ Թինա Խիդաշելին, ով առաջարկում է փոփոխություններ կատարել օրենքում:
Օրինագծում նշված է, որ մանկապարտեզներում արգելվելու է հիմնական ուսումնա-դաստիարակչական ծառայությունների, սնման ու սպասարկման և այլ տիպի ծախսերի համար վճարումները: Օրինագիծը նաև կարգավորում է մանկապարտեզների աշխատանքը:
Օրինագծում ասվում է, որ մանկապարտեզները պետք է ապահովված լինեն բարձրորակ խմելու ջրով, տաք ջրով, ջեռուցմամբ ու օդափոխման համակարգով: Թինա Խիդաշելիի այս օրենսդրական նախաձեռնությունը քննարկվելու է խորհրդարանի ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի այսօրվա նիստում: