«Ազատ դեմոկրատները» կպաշտպանեն Հրանտ Բագրատյանին. մամուլ
«Նախօրեին հեռուստատեսությամբ Ալիկ Արզումանյանը խոսել էր ՀՀ նախագահի ընտրությունների մասին և իր տարակուսանքն էր հայտնել, թե ինչու ՀԱԿ-ը չի պաշտպանում Հրանտ Բագրատյանի թեկնածությունը, ով իրեն կոռեկտ է պահել և ՀԱԿ «գծից» երբևէ չի շեղվել:
Նա նաև ասել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանին իրենք չեն պատրաստվում պաշտպանել. վերջինիս «հռետորաբանությունը» շատ ավելի մոտ է Դաշնակցությանը, իսկ իրենց ավելի հոգեհարազատ է, ազատական հայացքների կրող Հրանտ Բագրատյանը»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և հավելում.
«Երեկ մենք տեղեկացանք, որ «Ազատ դեմոկրատները» մոտ օրերս հայտարարություն կանեն Հրանտ Բագրատյանի թեկնածությունը պաշտպանելու մասին: Մինչ այդ նման հայտարարություն էին արել Սոս Գիմիշյանի «Քիիստոնեաժողովրդավարական վերածնունդ» կուսակցությունը և Ռուբեն Թորոսյանի «Մարդու իրավունքներ 96-ը»: Մեր տեղեկություններով, Բագրատյանին սատարելու ցանկություն են հայտնել նաև մեծ թվով անհատներ, այդ թվում՝ ՀԱԿ անդամներ»: