Մեծ Բրիտանիան լուրջ քայլեր է ձեռնարկում կրծքագեղձի քաղցկեղի դեմ
Բրիտանիայում «Tamoxifen» դեղամիջոցն առաջին անգամ պաշտոնապես խորհուրդ են տվել օգտագործել այն կանանց, ովքեր կրծքագեղձի քաղցկեղի ռիսկային խմբում են գտնվում: Ինչպես գրում է «The Telegraph»-ը, Բրիտանիայի Առողջապահության և կլինիկական կատարելության ազգային ինստիտուտը կանցկացնի գենետիկ թեստավորում այն կանանց շրջանում, ովքեր կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկային խմբում են գտնվում:
Կրծքագեղձի քաղցկեղի առաջացման բարձր ռիսկային խմբում ընդգրկված 30-49 տարեկան կանանց կառաջարկվի շուրջ 5 տարի ընդունել նշված դեղամիջոցը: Բրիտանացի գիտնականները հետազոտությունների արդյունքում հանգել են այն եզրակացության, որ դեղամիջոցի օգտագործումը հնարավորություն կտա յուրաքանչյուր տարի կանխել քաղցկեղի 29՝ նոր, և մահվան՝ 9 դեպք:
«The Telegraph»-ը միաժամանակ նշում է, որ կրծքագեղձի քաղցկեղը Մեծ Բրիտանիայի բնակչության շրջանում քաղցկեղի ամենատարածված տեսակներից է. յուրաքանչյուր տարի կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվում 50.000 կնոջ և 400 տղամարդու մոտ: