ՀԱԿ-ի նիստի հետ կապ չունի

«Հայաստանի կանաչների կուսակցությունը» առաջիկա երկու օրվա ընթացքում կհստակեցնի, թե արդյոք սատարում է ՀՀ նախագահի թեկնածու «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀԿԿ-ի նախագահ Արմենակ Դովլաթյանը: Հիշեցնենք, որ երկու կուսակցություններն էլ Հայ ազգային կոնգրեսի կազմում են:

«Վաղը կամ մյուս օրը մեր կուսակցության նիստ կլինի, ըստ դրա կորոշենք»,- նշեց Արմենակ Դովլաթյանը: Նա վստահեցրեց, որ իրենց ՀԿԿ-ում կայացվելիք որոշումը կապ չունի ՀԱԿ-ի այսօրվա քաղխորհրդի նիստի հետ: Իսկ մինչ քաղխորհրդի նիստը, Արմենակ Դովլաթյանը չցանկացավ անդրադառնալ Կոնգրեսի անդամ «Ժողովրդավարական հայրենիքի» նախագահ Պետրոս Մակեյանի և «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդի» առաջնորդ Սոս Գիմիշյանի` Կոնգրեսի և ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի մասին հնչեցրած քննադատություններին:
«Անձամբ չխոսելով մարդկանց հետ` ես չեմ ցանկանում իրենց հայտարարությունները մեկնաբանել»,- ասաց Արմենակ Դովլաթյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031