Facebook-ը նոր գործառույթ է ներկայացրել
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ աշխարհի խոշորագույն Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը երեկ ներկայացրել է Graph Search գործառույթի բետա տարբերակը: Խոսքը գնում է Facebook սոցցանցում օգտատերերի կողմից ըստ բովանդակության որոնման մասին:
Այս գործառույթի իրագործումն էականորեն տարբերվում է Google-ի, Yahoo-ի ու Яндекс-ի սովորական որոնողական համակարգերից: Ցուկերբերգի պնդմամբ՝ Graph Search-ը ստեղծվել է պատասխաններ և ոչ թե հղումներ տալու համար: Շնորհանդեսի ժամանակ Ցուկերբերգը ցույց է տվել, թե ինչպես գտնել «Ֆրանսիայի տեսարժան վայրերը, ուր եղել են իր ընկերները», «իր ընկերների լուսանկարները 2009 թվականին», «Չիկագոյի ռեստորանները»:
Նշվում է, որ սոցցանցի օգտատերերի քանակն արդեն իսկ անցել է 1 միլիարդից: