Բաժիններ՝

Զգուշացեք «մանկատներին բարեգործություն կատարելու հորդորով» հանդես եկող անհատներից և կազմակերպություններից

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով զգուշացնում է.

«Հարգելի քաղաքացիներ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս մեկ անգամ տեղեկացնում է. Հայաստանի Հանրապետությունում գործող մանկատները ապահովված են բոլոր կենսական պայմաններով, պետությունը հոգում է մանկատան սաների սոցիալական, առողջական, կրթական խնդիրները:

Խնդրում ենք չհավատալ և ետ մնալ «մանկատներին բարեգործություն կատարելու հորդորով» հանդես եկած տարբեր անհատների և կազմակերպությունների («Ես և դու» ամսագիր, դրամ հավաքող քաղաքացիներ) կողմից իրականացվող նախաձեռնություններից:

Դիմում ենք նաև բոլոր նրանց, ովքեր անհարկի շահարկում են «մանկատան սան» անունը ինչ-որ նպատակ իրագործելու համար: Բարոյական չէ ինչ-որ բան իրացնելու կամ գումար վաստակելու համար որպես շարժառիթ օգտագործել «մանկատուն» անունը»:

Կարդացեք նաև

Հ.Գ. Հիշեցնենք, որ այսօր «168 Ժամն» անդրադարձել էր մանկատների անունները շահարկող  վերոնշյալ ամսագիր-գրքույկի աշխատակիցների մասին, որոնք զանգում են քաղաքացիների բնակարանները՝ խնդրում են բաժանորդագրվել իրենց «ամսագիրը»՝ խաբելով, թե դրանից ստացված հասույթը տրամադրվում է մանկատներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս