Բաժիններ՝

Lamborghini Sesto Elemento-ն` 3 մլն եվրո (լուսանկարներ)

Lamborghini ընկերությունը վերջապես սկսել է Sesto Elemento սուպերքարի թողարկումը: Ավտոմեքենան կթողարկվի սահմանափակ քանակով և կարժենա 3 մլն եվրո: Նոր ավտոմեքենայի անվանման մեջ «Sesto Elemento»` վեցերորդ տարր, արտահայտությունը պատահաբար չի ընտրվել: Ավտոմեքենայի դետալների մեծամասնությունը կարբոնից է, որը վեցերորդ քիմիական տարրն է Մենդելեևի պարբերական աղյուսակում: Ածխապլաստիկի շնորհիվ ավտոմեքենան կշռում է ընդամենը 454 կգ և 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 2.5 վայրկյանի ընթացքում: Մեքենան աշխատում է 562 ձիաուժով, 5.2 լիտր ծավալով և տուրբոմղումով աշխատող 10 մխոցանի V-աձև շարժիչով: «Lamborghini Sesto Elemento»-ի առավելագույն արագությունը կազմում է 320 կմ/ժLamborghini-ի նոր մոդելի դիզայնը կատարված է hi-tech ոճով. Մեքենայի սրահը կառուցված է կարմիր կաշվից, իսկ մի շարք դետալներ, ինչպես, օրինակ, հայելիները, լուսարձակները, բռնակները եռանկյունաձև են:

Lamborghini-Sesto-Elemento3 Lamborghini-Sesto-Elemento4 Lamborghini-Sesto-Elemento5 Lamborghini-Sesto-Elemento6 Lamborghini-Sesto-Elemento7 Lamborghini-Sesto-Elemento8 L

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031