
ԱՄՆ-ում բացվելու է աշխարհում առաջին առանց գրքերի գրադարանը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարվա աշնանը Տեխասի Սան Անտոնիո նահանգում բացվելու է BiblioTech-ը՝ առանց գրքերի գրադարանը: Դա կլինի աշխարհի առաջին հանրային գրադարանը, ուր սովորական գրքերը փոխարինված կլինեն էլեկտրոնային գրքերով:
Այս նախաձեռնության հեղինակը տեղի դատավոր Նելսոն Վուլֆն է: Վերջինիս խոսքերով՝ էլեկտրոնային գրադարանի ստեղծման գաղափարը հղանալիս ոգեշնչվել է Apple կորպորացիայի հիմադիր Սթիվ Ջոբսից: Սկզբնական շրջանում գրադարանն ունենալու է մոտ 100 սարք՝ էլեկտրոնային գրքերի ընթերցման համար: Դրանք կարող են գերծածվել թե՛ ընթերցասրահում, թե՛ տուն տանել որոշակի ժամկետով:
Բացի այդ, յուրաքանչյուր ոք կարող է BiblioTech գալ իր սարքով և դրանում բեռնի իրեն դուր եկած գիրքը՝ դրա հետ մեկտեղ չխախտելով հեղինակային իրավունքները: Գրադարանում առանձին պայմաններ են ստեղծված փոքր տարիքի ընթերցողների համար: Բացի գրքերից, դիտարկվում է նաև գրադարանը երաժշտական ստեղծագործություններով ու ֆիլմերով համալրելու հնարավորությունը:
Գրադարանն ամբողջովին լինելու է անվճար: Գումար կգանձվի միայն նյութերի տպման դեպքում: