Բաժիններ՝

Տաջիկստանում վարսահարդարները խորհուրդ են տալիս սափրելու ծառայություններ չմատուցել

Տաջիկստանի առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս վարսահարդարներին՝ հնարավորինս խուսափել մորուք սափրելու ծառայություններ մատուցելուց: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, նպատակը ՄԻԱՎ-ի տարածումը կանխելն է:

Երկրի Առողջապահության նախարարությանը հանդես է եկել նման առաջարկությամբ` հաշվի առնելով, որ երկրում գործող շատ գեղեցկության սրահներում սափրվելու համար օգտագործվող գործիքներն անհրաժեշտ կերպով չեն ախտահանվում, ինչը մարդու առողջության համար մեծ սպառնալիք կարող է լինել: Տաջիկստանի առողջապահության նախարար Նուսրատուլո Սալիմովը հայտարարել է, որ սափրվելը վարակելու եղանակներից մեկն է: Նրա խոսքով`երկրի շատ վարսահարդարներ սափրվելու համար  անհրաժեշտ գործիքներն օգտագործում են մի քանի անգամ`առանց հետևելու սանիտարահիգիենիկ նորմերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031