Աշխարհի ամենակարճ շարժասանդուղքը (տեսանյութ)

Ճապոնական Կավասակի քաղաքի առևտրի կենտրոններից մեկի այցելուներն ամեն օր օգտվում են աշխարհի ամենակարճ շարժասանդուղքից: Ավտոկանգառի մակարդակում տեղադրված շարժասանդուղքի երկարությունը կազմում է 83 սանտիմետր: Իր յուրահատուկ չափերի շնորհիվ շարժասանդուղքն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում: «Սա գեղեցկության և հրաշքի օրինակ է: Ես շարժվել եմ նրա վրայով 7 անգամ, և դա հրաշալի էր»,- համացանցում տարածված` շարժասանդուղքի մասին պատմող տեսանյությում ասում է դրա հեղինակը: Տեսանյութը համացանցում հայտնվել է հունվարի 2-ին և արդեն դիտվել է 5.5 միլիոն անգամ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031