Բագրատյանը խոստանում է 2.5 անգամ ավելացնել բյուջեի եկամուտները

Այսօրվանից գործում է ՀՀ նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական կայքը՝ http://www.bagratyanpresident.am հասցեով։

Նախկին վարչապետն իր կայքում առայժմ տեղադրել է իր «100 քայլ» ծրագիրը և աղյուսակի տեսքով ներկայացրել դրա իրականացման արդյունքները՝ 5 տարվա կտրվածքով։

Ըստ Բագրատյանի, իր ծրագրի իրականացման մարդյունքում 2017 թվականին ՀՆԱ-ի իրական ծավալը կկազմի 17.2 միլիարդ դոլար՝ ներկայիս 10.4 միլիարդի փոխարեն,  պետական բյուջեի եկամուտները կավելանան 2.5 անգամ՝ հասնելով 5.27 միլիարդ դոլարի, նվազագույն աշխատավարձը կլինի 111 հազար դրամ (ներկայիս 32.5 հազարի փոխարեն), իսկ միջին աշխատավարձը 118 հազար դրամից կդառնա 247 հազար դրամ։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031