Լիբիայում հրաժարվել են Քադաֆիի տված երկրի պաշտոնական անվանումից
Արաբական «Էլաֆ» թերթի փոխանցմամբ՝ Լիբիայի Ազգային կոնգրեսը միաձայն ընդունել է Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի կողմից 1986 թվականին պետության ված «Մեծ Ջամհարիա» անվանումից հրաժարվելու մասին օրինագիծը:
«Լիբիա պետություն» նոր անվանումը ժամանակավոր է և կփոխարինվի երկրի նոր Սահմանադրության ընդունումից հետո: Նշվում է, որ լիբիական իշխանությունները որոշել են փոխել երկրի անվանումը՝ ի պատասխան քաղաքացիների ու հասարակական կազմակերպությունների պահանջների:
Մինչ այս լիբիական բազմաթիվ փաստաթղթերի, ինչպես նաև թղթադրամների ու մանրադրամների վրա գործածվում էր երկրի ամբողջովին անվանումը՝ «Լիբիական արաբական ժողովրդական սոցիալիստական մեծ Ջամհարիա»:
Հիշեցնենք, որ Մուամմար Քադաֆին Լիբիայում իշխում էր 1969 թվականից և լիբիացի ապստամբների կողմից գահընկեց արվեց 2011 թվականի փետրվարին: Քադաֆին սպանվեց նույն տարվա հոկտեմբերին: