Բաժիններ՝

Սահարա անապատում հայտնաբերվել են 2500 տարի առաջ անհետացած պարսկական բանակի մնացորդները (լուսանկարներ)

Discovery News-ի փոխանցմամբ՝ Սահարա անապատում հայտնաբերվել են պարսից թագավոր Կամբիզ 2-րդի (մթա 530-522 թթ.) բանակի մնացորդները: Իտալացի հնագետները կարծում են, որ այդ բացահայտումն առաջին գիտական հաստատումն է այն պատմության, որը ցայժմ համարվում էր լեգենդ:

Ալֆրեդո և Անջելո Կաստիլիոնի եղբայրները հայտարարել են, որ իրենց հաջողվել է հայտնաբերել մեծ քանակությամբ մարդու ոսկորներ, բրոնզյա զենքի դետալներ, նետի ծայրակալներ, կավե սպասք: Նրանք պնդում են, որ դեռ վաղ է պնդել, թե իրենց հաջողվել է հայտնաբերել հենց Կամբիզ 2-րդի բանակի մնացորդները:

sahara1

Դրա հետ մեկտեղ նրանք վստահաբար հայտարարում են, որ իրենց հայտնաբերած առարկաներն Սիվա օազիսի մոտ հայտնաբերված առաջին արտեֆակտերն (հնագիտական արժեք ունեցող  ձեռագործ աշխատանքներ) են, որոնք թվագրվում են Աքեմենյանների դինաստիայի ժամանակաշրջանին:

sahara3

Հիշեցնենք, որ Կամբիզ 2-րդի բանակի խորհրդավոր անհետացման պատմությունը նկարագրել է Հերոդոտը, որի պնդմամբ՝ մթա 525 թվականին Կամբիզ 2-րդը 50.000-անոց բանակ է ուղարկել Սիվա օազիս՝ ոչնչացնելու համար պատգամախոս Ամոնի տաճարը:

sahara4

Սակայն դրանից մեկ շաբաթ անց Կամբիզի բանակն առաջացած ավազամրրիկի հետևանքով անհետանում է Սահարա անապատում՝ այդպես էլ չհասնելով Սիվա օազիս: Մասնագետները կարծում են, որ Հերոդոտը հնարել է այս պատմությունը, քանի որ մինչ այս չի հաջողվել հայտնաբերել անհետ կորած զինվորների որևէ հետք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս