Բաժիններ՝

Forbes. Օրվա հաջողակը կազինոների սեփականատեր Ադելսոնն է՝ + 681 միլիոն դոլար

Forbes Real-Time Billionaires

Las Vegas Sands խաղատների ցանցի սեփականատեր, 79-ամյա Շելդոն Ադելսնը, ըստ Forbes Real-Time Billionaires հավելվածի, այսօրվա հաջողակն է։ Նրան պատկանող բաժնետոմսերի գինը բորսայում աճել է՝ տիրոջ կարողությունն ավելացնելով 681 միլիոն դոլարով։

Նշենք, որ Forbes Real-Time Billionaires հավելվածը գնահատում է աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողության փոփոխությունը իրական ժամանակում։

Ադելսոնը Forbes-ի՝ ամենահարուստ մարդկանց ցանկում զբաղեցնում է 14-րդ տեղը՝ 20.5 միլիարդ դոլար կարողությամբ։

Կարդացեք նաև

Օրը հաջող է դասավորվել նաև Ֆեյսբուքի սեփականատեր Մարկ Ցուկերբերգի համար։

Անհաջողակը H&M ընկերության սեփականատեր Ստեֆան Պերսսոնն է, ում կարողությունն այս պահին նվազել է 427 միլիոն դոլարով։

Forbes11 Forbes11

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս