Բաժիններ՝

Ադրբեջանցի զինծառայողը կրակել է իր ծառայակցի վրա

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` ադրբեջանցի զինծառայողը կրակել է իր ծառայակցի վրա: Միջադեպը գրանցվել է Ղազախի շրջանի զորամասերից մեկում:

1993 թվականին ծնված զինծառայող Ռուսլան Միրզաօղլու Շահբազովն իրեն ամրակցված զենքի հետ անզգուշաբար վարվելու պատճառով կրակել է իր ծառայակից, 1994 թվականին ծնված Վահիդ Թելմանօղլու Աղաբալազադեի գլխին: Վերջինիս տեղափոխել են հոսպիտալ, նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության պետի տեղակալ Թեյմուր Աբդուլաևը հաստատել է տվյալ փաստը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031