Բաժիններ՝

Աշխարհի 10 հզորագույն հանճարները, ովքեր ունեին մտավոր խնդիրներ (մաս 2)

Բոլոր ժամանակներում եղել են այնպիսի խելագար մարդիկ, որոնք իրենց մտավոր խնդիրներով անջնջելի հետք են թողել  աշխարհի պատմության մեջ: Հենց այդ մտավոր խնդիրներով են նրանք զարմանալի հայտնագործություններ կատարել, մաթեմատիկական թեորեմներ ստեղծել, արվեստի գանձարանը հարստացրել անմահ գլուխգործոցներով: Այս ցանկում կծանոթանանք աշխարհահռչակ 10 հանճարներին և նրանց մտավոր խնդիրներին:

6. Էդգար Ալան Պո: Էդգար Ալան Պոն, ով հայտնի էր իր
«մութ» գրքերով և սարսափելի պատմություններով, չափազանց շատ էր հետաքրքրված հոգեբանությամբ: Նրա հիացմունքը արտահայտվում էր հոգեբանական թրիլլերների և խելագարների մասին գրելով: Բայց մի՞թե նա խելագար էր: Նրա մրցակիցը` Ռուֆուս Գրիսֆոլդը, ով զրպարտչական մահախոսական էր գրել Էդգար Ալան Պոյի վերաբերյալ՝ այն չարախոսությունների մասին, որ Էդգարն ասել էր նրա հասցեին, պնդում էր Էդգարի խելագար լինելու փաստը: Էդգար Ալան Պոյի խելագար լինելը շուտով մերժվում է, բայց նա, այնուամենայնիվ, տառապում էր դեպրեսիայով: Պոն նաև մոլի հարբեցող էր և իր նամակներից մեկում գրել էր, թե բազմիցս մտածել է ինքնասպան լինելու մասին: Պոյին համակում է տարօրինակ մի զգացողություն, որի հիման վրա էլ մի պատմություն է գրում օվկիանոսի վերևում օդապարիկով կատարած շրջագայության մասին: Վերջում պարզվում է, որ դա լոկ խաբկանք է եղել:

Howard_Hughes7. Հովարդ Հյուզը (Howard Hughes) փայլուն օդաչու էր, կինոպրոդյուսեր, բիզնեսմեն, ով լողում էր միլիարդների մեջ: Նա սարսափում էր մանրէներից: Մանրէների նկատմամբ վախը, որը բնորոշվում է միզոֆոբիա անվամբ, այնքան է սաստկանում նրա մոտ, որ Հովարդ Հյուզը կախվածություն է ձեռք բերում կոդեինի նկատմամբ և դառնում ինքնամփոփ: Սթրեսների ժամանակ նա բազմիցս ընկրկել է և մտածել կյանքին հրաժեշտ տալու մասին:  Չափահաս տարիքում մի քանի ամիս անդամալույծ է եղել: Նրա` մանրէների նկատմամբ վախը պահելաձևի մեջ լուրջ բարդություններ է առաջ բերում, օրինակ` իր աշխատակազմին ստիպում էր սնունդ մատուցելուց առաջ սրբիչներ հագնել: Հյուզը նաև  գիշերը մերկ պառկում էր «մանրէներից ազատ» գոտում և միայն ոտքերը ծածկում գործվածքով` փորձելով դրանք պաշտպանել:

John_Forbes_Nash8. Ջոն Նաշ (John Forbes Nash): Հիշո՞ւմ  եք  «Գեղեցիկ միտք» կինոնկարը: Ֆիլմի իրական հերոսը` Ջոն Նաշը, մաթեմատիկոս էր և 1994թ. ստացել էր Նոբելյան մրցանակ` տնտեսության մեջ նշանակալի ներդրումների համար: Նա դոկտորի կոչումը ստացել էր Փրինսեթոն համալսարանից և զարգացրել էր Նաշի էկվիլիբրիում տեսությունը: Տառապում էր պարանոիդ շիզոֆրենիայով, հալյուցինացիաներով, և երբեմն «ձայներ» էր լսում: Երկար ժամանակ` հակառակ իր կամքին, բուժվել է հիվանդանոցներում, որտեղ նրան հոգեմետ դեղեր էին տալիս և ինսուլինի շոկային թերապիա էր անցնում: Նաշն աստիճանաբար ապաքինվում է և, ի վերջո, վերադառնում  Փրինսեթոն համալսարանի մաթեմատիկայի դասախոսի իր պաշտոնին:

Կարդացեք նաև

beethoven9. Լյուդվիգ Վան Բեթհովեն: Աշխարհի ամենահայտնի կոմպոզիտորներից մեկը` Լյուդվիգ Վան Բեթհովենը, տառապում էր մանիակալ դեպրեսիայով: Բեթհովենը իսկական տաղանդ էր, բայց հաճախ նրան ծեծում և շահագործում էր սեփական հայրը: Հենց այդ հարվածների պատճառով է նա կորցնում է լսողությունը: Նա մոլագար էներգիայի նոպաներ էր ունենում, հասարակությունից առանձնանալու երկարատիվ շրջաններ և գորշ մտքեր: Դրա հետևանքով նա կախվածություն էր ձեռք բերել թմրադեղերից, մասնավորապես՝ օփիումից և ալկոհոլից:

Isaac Newton10. Սըր Իսահակ Նյուտոն: Աշխարհի մտածողներից մեկը` Իսահակ Նյուտոնը, ով հայտնագործել էր հաշվումը, առաջ քաշել շարժման օրենքները, ծանրության ուժի առկայությունը, և ստեղծել առաջին հեռադիտակը, նույնպես համարվում էր խելագար: Նրա հետ դժվար էր լեզու գտնել: Նրա մոտ նկատվում էին դրամատիկ  տրամադրության անկումներ: Որոշ հեղինակներ կարծում են, որ նա տառապում էր մանիակալ դեպրեսիայով և շիզոֆրենիայով:

1-ին մասն` այստեղ:

Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս