Նոր տարին անցկացնելու եմ տանը`իմ երեխաների հետ. Մանվել Բադեյան

«Նոր տարին անցկացնելու եմ տանը`իմ երեխաների հետ: Ես ունեմ յոթ երեխա, որոնցից վեցն այստեղ են, իրենց հետ էլ անցկացնելու եմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը` պատասխանելով հարցին, թե որտե՞ղ է անցնացնելու Նոր Տարին:

Իսկ ամփոփելով Հայաստանի անցնող տարին` ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Ամփոփում եմ որպես հաջող, որովհետև Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին ցույց տվեց բարձր արդյունք, հաղթեց ընտրություններին: Տնտեսական աճը, իհարկե կուզենայի` ավելի լավ լիներ, բայց կրկին գնահատում եմ բավարար»:

Իսկ հարցին, թե բացթողումներ չկա՞յին, Մանվել Բադեյանը պատասխանեց.

«Ւհաևկե կային, լիքն են բացթողումները այնպես, ինչպես յուրաքանչյուր տարում, եղել են և դեռ կլինեն: Իսկ Ձեր կյանքում բացթողումներ չե՞ն եղել»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31